Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը` նվիրված Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:
Առավոտյան ժամը 11.00-ին, Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ժամերգություն,ապա մատուցվեց պատարագ՝ նվիրված Սբ. Զատկի տոնին: