
Մարտի 21-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ /նպատակային հատկացում/ ստանալու նպատակով նախատեսված ծրագրերի շուրջ հանրային քննարկումը:
Չնայած համայնքապետարանի կողմից պատշաճ իրազեկվել էր հանրային քննարկման մասին, տեղեկատվությունը տարածվել էր meghrinews.com կայքով, սակայն հանդիպմանը ներկա էին ընդամենը մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ներկայացրեց ծրագրերը.
1.«Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում»:
2.«Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում»:
3.«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում»
4.«Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի մանկապարտեզի և բուժկետի վերահատակագծում, վերանորոգում և Կարճևան գյուղի մանկապարտեզի վերանորոգում»:
5.«Մեղրի համայնքի Ագարակի և Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգման և բարեկարգման, Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ»:
Ծրագրերի ընտրության, առաջնահերթության և ֆինանսական օժանդակության մասին ներկաների հարցերին պատասխանեց Մեղրի համայնքի ղեկավարը:
Մասնակիցները անդրադարձան համայնքային այլ խնդիրների, հույս ունենալով հետագայում դրանք ևս լուծում կստանան:
