Մրցույթ` «Մեղրու թիվ 1 միջն. դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը , հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը, 
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր): 
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 26-ը ներառյալ, ժամը 10:00-14:00-ն, Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում: Հասցե` ք. Մեղրի,Ադելյան 1, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: 
Մրցույթը կանցկացվի ապրիլի 4-ին ժամը 15:00-ին Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (0286) 4-32-43 հեռախոսահամարով:

Աղբյուրը` azdarar.am


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: