Նռնաձոր գյուղում գայլի հարձակման երկրորդ դեպքն է գրանցվել

Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մարտի 4-ին ժամը 14:00-ի սահմաններում, գյուղից 200 մետր հեռավորության վրա գայլը հարձակվել և հոշոտել է Սիրան Չիչյանին պատկանող 2 հորթուկներին:

Հիշեցնենք, որ վերջին 15 օրում սա գայլերի հարձակման երկրորդ դեպքն է: