Սյունիքի մարզի Նռանաձոր գյուղում փետրվարի 21-ի լուսաբացին գայլը հարձակվել է կովի վրա և հոշոտել:

-Մենք պահում ենք, գայլերը վայելում, -ափսոսանքով է պատմում կենդանու տեր Արթուր Առաքելյանը:
Գյուղամիջում հավաքվել են գյուղացիներն ու վրդոհվված քննարկում ՝
-Ամեն տարի նման դեպք է լինում, եթե գայլը գյուղ է մտնում պետք է վերացնել, էսօր կենդանու վրա է հարձակվել վաղը երեխաներին կմոտենա:
Զրույցը գնալով թեժանում է, գյուղացիներն անվտանգության երաշխիքներ և փոխհատուցման տարբերակներ են փնտրում,բայց հարցի լուծման ուղիներ այդպես էլ չեն գտնում:
