Մեղրին ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ

Մեղրի համայնքը իր աշխարհագրական դիրքով, բնական հուշարձաններով, պատմամշակույթային վայրերով, յուրօրինակ բնակլիմայական պայմաններով  կարիք ունի ճանաչելիության բարձրացման: ՀԵնց այս նպատակին է ուղղված «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Այցելեք Մեղրի» ծրագիրը:

Ծրագրի արդյունքում ստեղծվելու է «Այցելեք Մեղրի» / «Welcome to  Meghri» /  տուրիստական կենտրոնը: Տարածաշրջանում կտեղադրվեն գովազդային վահանակներ, կնկարահանվեն տեսահոլովակներ:

Ստեղծվելու է արշավներ կազմակերպող կազմակերպությունների և անհատների, հյուրընկալող ընտանիքների, երիտասարդ ուղեկցորդների, գյուղմթերքներ արտադրողների, կարպետագործների համագործակցային ցանց` Մեղրի համայնքում էկո և գյուղատնտեսական տուրիզմի զարգացման նպատակով:

Ծրագրային թիմն արդեն հանդիպումներ է ունեցել Մեղրի համայնքի բնակավայրերում, Մեղրու պետական քոլեջում` ներկայացրել ծրագրի նպատակներն ու գործողություները, հավաքագրել անհրաժեշտ ռեսուրսներ, լսել  տեղացիների կարծքիներն ու խնդիրները:

-Մեղրին պետք է զբոսաշրջիկների համար ցանկալի տարածք դառնա և դրան հասնելու համար անելու ենք ամեն հնարավորը, –  իր խոսքը այսպես է սկսում ծրագրի ղեկավար Արսեն Մկրտչյանը:

Հանդիպումներն անցնում են քննարկումների մթնոլորտում, գյուղացիները ներկայացնում են իրենց տան պայմանները, գյուղում առկա խնդիրները, գյուղի ավանդական պատմությունները,  որոնք կարծես տարիների խորքում են մնացել:
Մարդկանց աչքերում ոգևորության փայլ է նշմարվում` շուտով դրսից հյուրեր են ունենալու, արդեն մտածում են հյուրերին ընդունելու, իրենց տարածքների տեսարժան վայրերը ներկայացնելու մասին: Երբեմն էլ մտավախություն են հայտնում` հանկարծ չփչացնեն իրենց ունեցած հարստությունը:

Ալվանք գյուղում ենք: Տիկին Շողակաթը նշում է.

-Երկար ժամանակ է ընտանիքով մտածում ենք հյուրերի կացարան ստեղծելու մասին, հուսով եմ ծրագիրը նոր հնարավորություններ կտա:
 Իսկ տիկին Հասմիկն էլ մեջբերում է.

– Զբոսաշրջիկներին հաստատ դուր կգա նռան հյութ պատարաստելու ընթացքը, ողջ գյուղը մեր տանն է նռան հյութ պատրաստում, ինքնաշեն  ճզմող սարք ենք ստեղծել:

Ելենային, ով  արդեն 2 տարի է զբաղվում է կարպետագործությամբ, ոգևորել է արհեստանոցի ստեղծման միտքը:

Կարճևանում տեղացիները քննարկում են գյուղի բարձրունքում գտնվող երկհարկանի տան, որին նրանք Ֆունիկլյոր են անվանում, պահպանման անհրաժեշտությունը:

-Բոլորով կհավաքվենք, զբոսաշրջիկներ համար ջերմ միջավայր կստեղծենք, գյուղի պատմություններից կզրուցենք:

Ծրագրի ղեկավար Արսեն Մկրտչյանը վերջում հավելում է.

– Մեղրիում առկա յուրաքանչյուր վայր բացահայտելիս, նորից ու նորից   համոզվում եմ` զբոսաշրջությունն այստեղ զարգացման մեծ հեռանկար ունի:

 Ծրագիրը իրականացվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» Տեղական ՀԿ-ների համար Փոքր Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: