Նոր տարվա նախօրյակին Մեղրիի պաշտպանական բուրջերի հարակից տարածքում տեղադրվեց տարածաշրջանին բնորոշ քարայծի արձանը:
Նախաձեռնությունը «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ընկերության աշխատակից Ռոման Սարգսյանին է: Աշխատանքներին օժանդակել են «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ընկերության և Մեղրիի անտառտնտեսության աշխատակիցները:


