Քննարկում.Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ

IMG_6070Նոյեմբերի  8-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի  դահլիճում տեղի ունեցավ Մեղրիի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման  և սոցիալական կառավարման ծրագրի հանրային բաց քննարկումը:

Քննարկումը վարում էին փորձագետ Վարդան Գևորգյանը, նախագծի շինարար Կարեն Հարությունյանը, Նվարդ Մկրտչյանը`  Ծրագրի սոցիալական հետևանքների և պոտենցիալ ազդեցության թեմայով և Թովմաս Թադևոսյանը Բնապահպանական ռիսկեր և կանխարգելման ուղիները թեմայով:
IMG_6078

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում: Համակարգի շնորհիվ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:
Հանրային քննարկմանը ներկայացվեց նաև իրականացվելի Մեղրիի համայնքապետրանի շենքի առաջին, երկրորդ հարկերի և մուտքի նախնական դիզայն- նախագիծը:
IMG_6075
Ծրագիրը իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: