Վաղ առավոտից Մեղրիի մանկապարտեզում տոնական տրամադրություն է: Ոսկե աշունը վարակել է բոլորին՝ դաստիարակներ, ծնողները երեխաներ.. .բոլորը շտապում են իրենց տաղավարը զարդարել ու յուրօրինակ մատուցել:
Մանկապարտեզի բակը կարծես փոքրիկ Հայաստանն է, որտեղ կարելի է տեսնել հայկական ու ավանդական պատմությունը՝ լավաշի պատրաստումից միչև չրերի ցուցադրություն:
Տաղավարներից մեկում փոքրիկները լավաշ են թխում՝ աղջիկները խմորն են պատրաստում, դաստիարակները վառարանին լավաշ են թխում, տղաները համտեսի են սպասում ու հյուրասիրում տաղավարի հյուրերին:
Մյուս տաղավարում փոքրիկները գինին են պատրաստում, ողգևորություն և բարձր տրամադրությամբ ճզմում են խաղողը և յուրաքանչյուրն անհամբերությամբ իր հերթին սպասում:
Հաջորդում ղափամա են պատրաստում ու երգում, մեղրիի չրերի պատրաստում են ցուցադրում ու տեսականին ներկայացնում, խոտաբույսերից թեյ պատրաստում, թթուների տեսականի վաճառում: Այտեղ իսկական հայկական կոլորիտ է ստեղծվել:
Եվ ահա Մեղրիի մանկապարտեզին անակնկալ է սպասվում, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն է այցելում: Սյունիքի մարզպետը և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը շրջում են տաղավարներում, փոքրիկները գինի և լավաշ են հյուրասիրում, ցույց տալիս իրենց պատրաստած տաղավարները, աշխույժ զրուցում և իրենց ուրախությամբ վարակում հյուրերին:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ–ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։