2018թ հոկտեմբերի 18-ին Մեղրիում տեղի ունեցավ մեծ համայնքային քննարկում՝ Town Hall ձևաչափով: Քննարկումները միաժամանակ ընթանում էին 8 սեղանների շուրջ, որին մասնակցում էին ավելի քան 100 մարդ՝ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից, կազմակերպություններից և համայքապետարանից:
Քննարկվում էին Մեղրի համայնքի 2019թ-ի համար նախատեսված 6 ծրագրերը.
-Ագարակ քաղաքի Չարենցի 27/15 հասցեում զբոսայգու կառուցում
-Գյուղատնտեսական շուկայի հիմնում Մեղրի համայնքում
-Հանգստի գոտիների ստեղծում Մեղրի համայնքում
-Շվանիձորում և Վարդանիձորում մանկապարտեզի կառուցում
-Մեղրիի Երկրագիտական թանգարանի կառուցում
-Վառելափայտի ու լուսամուտների տրամադրում խոցելի խմբերին:
Սեղանի շուրջ քննարկումները վարում էին փորձագետները, իսկ համակարգիչներով մուտքագրված կարծիքները, առաջարկներն ու քննադատությունները անմիջապես ցուցադրվում էին էկրանների վրա այնպես, որ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեին տեսնելու, թե ինչպես է ընթանում քննարկումը մյուս սեղանների մոտ:
Քննարկման ողջ ինֆորմացիան ամփոփելուց հետո կտրամադրվի նաև Մեղրիի համայնքապետարանին։
Սա համայնքային քննարկումների կազմակերպման հետաքրքիր և մասնակցային ձևաչափ էր, որը կարելի է օգտագործել ի հակադրություն ամբիոնային քննարկումների։
Համայնքային քննարկումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն /Commitment to Constructive Dialogue ծրագրի “WINNET Armenia” Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Town Hall քննարկումը իրականացվում էր International Center for Human Development ՄԶՄԿ-ի կողմից: