Օգոստոսի 25-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը այցելեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նախարարը շրջեց բժշկական կենտրոնով, ծանոթացավ բուժանձնակազմին, առկա ժամանակակից սարքավորումներին և օգտագործման պայմաններին:
Նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեցին առկա խնդիրները` նեղ մասնագետների ցածր վարձատրությունը, բժշկական հաստատության ջեռուցման խնդիրը, ժամանակակից սարքավորումների օգտագործման արդյունավետության բարձրացումը և խոսեցին առկա խնդիրերի լուծման հնարավոր տարբերակների մասին:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։