«ԵՄ-ը կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի ներկայացում Գորիսում

N

 

2018թ. հուլիսի 30-ին Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «ԵՄ-ը կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի   աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ծրագրի շահառու կազմակերպությունների, Գորիս համայնքի ՏԻՄ-ի, Սիսիանի ԶՏԿ-ի,  տարածքում գործող այլ ՔՀԿ ներկայացուցիչները:
Ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց ծրագիրը: Նա մասնավորապես նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2017թ. դեկտեմբերի 24-ին և իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռվա և Սյունիքի մարզերում: Շուրջ երկու տարվա ընթացքում ծրագրի կողմից բիզնես գործունեության վերաբերյալ ուսուցում կանցնեն 12 ՔՀԿ-ներ, որոնք հնարավորություն կստանան ստեղծել կամ զարգացնել սոցիալական ձեռնարկություններ, ինչը կնպաստի այդ ՔՀԿ-ների կողմից իրականացվող՝ կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին:
Սյունիքում ծրագրի շահառու կազմակերպություններն են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, ««Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն: Նրանք հանդիպան մասնակիցներին ներկայացրեցին սոցիալական ձեռնարկությունների իրենց գաղափարները:
Ներկաները քննարկեցին  նաև ծրագրի շահառու կազմակերպությունների և տարբեր շահագրգիռ կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

«ԵՄ-ը կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական  միության կողմից, այն իրականացնում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամը՝ Կանանց Զարգացման «Ռեսուրս Կենտրոն» hիմնադրամի գործընկերությամբ:

 

 

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s