Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի «Նռնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմություն, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն, ռուսաց լեզու, օտար լեզու /անգլերեն/, ինֆորմատիկա, երաժշտություն, կերպարվեստ առարկանների ուսուցչի թափուր աշխատատեղի համար:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1. հաստատության տնօրենի անունով դիմում (Ձև1),
2. բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորմամբ,
3. անձնագրի պատճենը,
4. ինքնակենսագրություն (Ձև 4),
5. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերիպատճենները (դրանց առկայության դեպքում),
6. մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ, ամեն օր`ժամը10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչաշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 29–ին, ժամը`11:00-ին, Սյունիքի մարզիՆռնաձորի միջնակարգդպրոցում:
Տեղեկությունների համար՝
Զանգահարել՝ 094 10 58 18 հեռախոսահամարներով: