2 օր է ինչ մեղրեցիներն ահազանգում են` ծորակից խմելու ջրի փոխարեն կեղտաջուր է հոսում : Հրապարակած տեսանյութերը , /Մեղրիի Փոքր թաղից և Ագարակից /ակտիվ քննարկվում են համացանցում:
Meghrinews com-ը կապ հաստատեց Violia ջրի ներկայացուցիչների հետ, որտեղից պատասխանեցին.
_Խնդիրը պայմանավորված է եղել հուլիսի 16-ին Փոքր թաղ քոթեջներ կոչվող թաղամասում բնակիչներից մեկի տունը սնող ջրագծի վրա առկա վթարը վերացնելու համար նշված թաղամասի ջրազրկման հետ։ Վթարը վերացնելուց և ջրամատակարարումը վերականգնելուց հետո, ցանցում բարձր ճնշում լինելու պատճառով, ողողվել են նշված թաղամասում առկա d=50մմ մոտ L=300գծմ մետաղական կոռոզիայի ենթարկված խողովակի պատերը և այդ ժանգաջուրը հոսել է բնակչի ծորակից։ Ահազանգի հետ կապված «Մեղրի» տեղամասի աշխատակիցները օպերատիվ կերպով դադարեցրել են ջրամատակարարումը և իրականացրել են ջրագծի լվացման աշխատանքներ։ Հուլիսի 17-ի առավոտյան ջրամատակարարումը վերականգնելուց հետո «Մեղրի» տեղամասի աշխատակիցները նմուշառող-լաբորանտի հետ ցանցում նմուշառում կատարելուց բացի, նմուշառում են կատարել նաև բնակչի տանը, որի արդյունքում բոլոր կետերից վերցրած ջրի նմուշները համապատասխանել են խմելու ջրի որակին։
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։