Հունիսի 5-ին Մեղրիի հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մեղրեցիների հետ:
–Մեղրեցիների համար շատ կարևոր է հանքերի հետ կապված հարցը,- իր խոսքը սկսեց «Հանք թե՞ կյանք» նախաձեռնության անդամ Սաթիկ Հարությունյանը.
-Մեղրիի տարածաշրջանը մետաղական հանքերի խտության տեսանկյունից հանրապետությունում առաջինն է:
-10 օրվա ընթացքում Լիճքի պղնձի հանքի շահագործման դեմ մեղրեցիները հավաքել են 3500 ստորագրություն, որը համայնքի պոտենցիալ ընտրողների կեսից ավելին է:
-Մեղրեցիները պահանջում են, որ այս տարածքում այլևս նոր հանքեր չբացվեն և հանքերևակաման աշխատանքեր չիրականացվեն:
-Հանքարդյունաբերության ագրեսիվ զարգացումը վնասում է գյուղատնտեսությանը, իսկ բնակիչների 70 %-ից ավելի դրանով են կապված իրենց հողին:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բոլոր մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու հանձնարարական է տրվել, դրանց իրավաչափությունը, օրինականությունը, համապատասխանությունը բնապահպանական նորմերին ճշտելու համար:
Ստորագրությունների փաթեթի հետ վարչապետին փոխանցվեց նաև հանրագրի տեքստն ու կից նամակը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։