«Նեթվորք արշավներ» խմբի երկօրյա ուղևորությունը Մեղրի

_MG_6532Հունիսի 16-ին  «Նեթվորք արշավներ» խումբը  երկօրյա այցով Մեղրիում էր:
Առաջին կանգառը Լիճքում էր, որտեղ էլ արշավականները չնայած հորդառատ անձրևին ուղևորվեցին Զվարագետ, հիացան ջրվեժների կասկադով, եղան 17-րդ դարի Զվարավանքի եկեղեցում:

Կազմակերպիչներից Մայիս Մարգարյանը նշում է.

-Մենք միշտ փորձում ենք գնալ այն վայրեր, որոնք շողքում են գտնվում, բայց ունեն տուրիստական բարձր գրավչություն:IMG_6537
Արշավականները տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ են և զրույցի ժամանակ նշում են.
-Մեզ ոգևորեց  Լիճքի տարածք գալ նաև հանքի դեմ պայքարը, հասկանալով, որ այս փուլում նման այցերը հարկավոր են որպես հակակշիռ:_MG_6322
Երեկոյան արշավականները հյուրընկալեցին Լիճքի գյուղական տներում:
Հավաքվել են վառարանի շուրջ, քննարկում  են օրվա անցուդարձը, կիսվում տպավորություններով, իսկ վառարանից ելնող  խորոված կարտոֆիլի բույր ու գիթառի մեղմ երաժշտությունը  միահյուսվեն են հագեցած օրվա թռիչքին, իսկական գյուղական կոլորիտ  է ստեղծվել:

Առավոտյան բոլորը կազմ պատրաստ են: Վերջապես տեսնելու են Մեղրին, այն Մեղրին, որ Երևանից երթուղու ամեն կիլոմետրին լսել են ու իրենց պատկերացումներում կերտել:
Փորք թաղի ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում ենք, այստեղ արշավականները դեմ առ դեմ հանդիպման են եկել բարձրունիքից բացվող Մեղրու տեսարանին:
Արշավականներից մեկը հանկարծ խախտում է լռությունը.
_ Հայաստանի այն քիչ վայրերից է, որտեղ ցանկանում եմ ապրել:18222714_1582415378444696_2969188472260313373_n
Հաջորդ ուղղությունը Մեղրի համայնքի Կարճևան գյուղն է, որտեղ արշավականները բարձրացան Կարճևանի ջրվեժը:

Ահա արշավականներին ևս մի անակնկալը էր սպասվում: Նախապես որոշված երթուղուց փոքր- ինչ պետք է շեղվեն՝ Շվանիձոր գյուղն է հյուր կանչում: Գյուղում վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը մեծ հյուրասիրություն էր կազմակերպել, որից հետո ցույց տվեց գյուղի եկեղեցին, ջրացույցը: Արշավականներին գրավել էր գյուղի մաքրությունը:

Մեղրիի հյուրասիրությամբ հմայված և Հայաստանի հարավային դարպասը բացահայտած արշավականները հրաժեշտ են տալիս, իրենց հետ մի բուռ պատմություն տանում և խոստանում՝ մի օր անպայման վերդառնալու են:IMG_6543_MG_6464IMG_6453_MG_6509IMG_6526

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: