Հունիսի 1-ին Մեղրի համայնքի մանկապարտեզում բացվեց ուսուցողական խաղահրապարակ՝ երթևեկության նշաներով և կանոններով:
Տոնական միջոցառումը բացեցին փոքրիկ հեծանվորդները, ովքեր էլ առաջինը փորձարկեցին երթուղին:
Գաղափարը մանկապարտեզինն է, որն էլ իրականության դարձավ «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ»-ի տնօրեն Ազատ Գասպարյանի ֆինանսական աջակցության և մանկապարտեզի ակտիվ հայրիկ Ռոման Սարգսյանի ջանքերով:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։