Մայիսի 23-ին Շվանիձորի միջնակարգ դպրոցի հիմնադրման 135- ամյակը մեծ շուքով նշվեց : Շվանիձոր գյուղը ցնծության մեջ էր,քանի որ գյուղի երկարակեցությունը պայմանավորված է դպրոցի երկարակեցությամբ:Կրկին վերհիշվեց դպրոցի պատմությունը սկսած 17-րդ դարից մինչև այժմ:
Դպրոցի աշակերտությունը ԴԱԿ Անի Մախսուդյանի և ՄԿԱ կազմակերպիչ Սաթենիկ Ստեփանյանի գլխավորությամբ հանդիսավոր կերպով ցուցադրեցին գրական -գեղարվեստական մոնտաժ՝նվիրված դպրոցի 135-ամյակին :Իրենց գեղեցիկ պարերով մասնակիցներին հիացրեցին Մեղրու գեղագիտական դպրոցի սաները՝ տնօրեն Ստեփան Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ:Միջոցառմանը մասնակցում էր Սյունիքի մարզի Կրթության ,մշակույթի և սպորտի վարչության պետ տիկին Մերի Գանդալյանը:Նա դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանին,երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Զինղեկ Կարո Ոսկանյանին ,ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մարգար Ավետիսյանին և անգլերենի ուսուցչուհի Եպրաքսիա Պարոնյանին պարգևատրեց Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի կողմից տրված շնորհակալագրերով: Իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։