Մեղրի համայնքի Կուրսի գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում արդեն 6-րդ օրն է Կուրիս գյուղի բնակիչ Բորիս Անդրեասյանը շարունակում է հացադուլը, նրան է միացել նաև արմատներով մեղրեցի Սոչիից ժամանած Ռուսաստանի քաղաքացի Գագիկ Հարությունյանը:
Ինչպես Բորիսն է նշում՝ պահանջները հրատապ են և բխում են ազգային անվտանգությունից:
-ՀՀ ընդերքը պատկանում է հայ ժողորդին: Ագարակի կոմբինատը հանձնեք ագարակցիներին: Հայը պետք է աշխատի մեր հողի վրա: Ընդերքի հարստությունը գնում է Թուրքիա:
Քաղաքացին պահանջում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության վերջին 1 տարվա 3 սեփականատերերի անունները:
-Հանքի շահագործման և պայթեցումների արդյունքում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին քանդվում է, 1կմ վերև Սուրբ Սարգիս եկեղեցին է, քանդում են գյուղական եկեղեցիները, 15-րդ դարի, դպրոցները, գյուղերը մեռնում են:
-Հայաստանը առանց հայերի ծրագիրն են շարունակում, ցեղասպանությունը շարունակվում է: Հրատապ հարցեր են, պոստերը անտեր են…
Գագիկ Հարությունյանը, ով միացել է հացադուլին նշում է.
– Երբ Սոչիում լսեցի, որ եկեղեցին վերանորոգելու համար օգնություն է անհրաժեշտ, եկա, որ տեսնեմ: Հիմա էլ ասում են, այն ուզում են տեղափոխել:
Փորձել եմ հանդիպել Ագարակի պղձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ, այդպես էլ չստացվեց:
-Տղաներին խնդրեցի ինձ բերեցին եկեղեցու մոտ, տեսա Բորիսին և միանում եմ նրա պահանջին:
Հացադուլավորները նշում են, որ 24 ժամյա վերահսկողության պահանջով դիմել են պատկան մարմիններին, բայց ոչ մի կառույց չի սպասարկում, ոչ ոստիկանությունը, ոչ ազգային անվտանգության ծառայությունը, ոչ բժիշկները:
Բորիս Անդրեսայանը վերջում ավելացնում է.
-Վստահում եմ միայն վարչապես Նիկոլ Փաշինյանին և սպասում նրան:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։