Հաշվի առնելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը և ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական դրությունը, անորոշ ժամանակով հետաձգվում է Լիճքի հանքի տարածքում նախատեսված բողոքի ակցիան:
Բոլորս էլ հասկանում ենք, որ այս խնդրի լուծումը չափազանց կարևոր է մեղրեցիների համար, սակայն հասկանում ենք նաև, որ նոր ձևավորված կառավարությանը անհրաժեշտ է որոշակի ժամանակ տալ:
Կոչ ենք անում Մեղրի համայնքի ավագանու անդամներին օգտագործել ՏԻՄ օրենքով իրենց տրված լիազորությունները այս հարցի լուծուման համար:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Մեղրի համայնքի բոլոր բնակավայրերում շարունակվում է վարչապետին ուղղված հանրագրի ներքո սորագրահավաք-ակցիան։
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։