Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է

IMG_3483Արդեն 2 օր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում:
Աշխատակիցներին վրդովվեցրել է տնօրինության կողմից 5 % աշխատավարձերը բարձրացնելուն ուղղված քայլը, ինչից հետո էլ աշխատակիցները գործադուլ են սկսել պահանջելով 30% աշխատավարձի բարձրացում:IMG_3478
2 օր շարունակ աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության հետ քննարկումներ են տեղի ունենում, յուրաքանչյուր արտադրամասից 2 ներկայացուցիչ հստակ պահանջ են ներկայացնում տնօրինությանը, որն այդպես է լուծում չի ստանում:IMG_0019
Ղեկավարությունը առաջարկում է՝ մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում բարձրացում 30 %-ով, 100-150 հազարի դեպքում 15%-ով, 150-ից բարձր՝ 10%-ով:
Ղեկավարության և աշխատակիցների միջև այդպես էլ համաձայնություն չի ստացվում և
աշխատակիցները որոշել են շարունակել գործադուլը:IMG_3488IMG_3493

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: