Մայիս 7-ին մեղրեցիները Մեղրի հրապարակում բոյկոտեցին և թույլ չտվեցին իրականացնել հերթական հանքերի շուրջ ծավալված հանրային քննարկումը:
Քննարկում պետք է տեղի ունենար <<Նիգ Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Ինչպես մեղրեցիներն են նշումՙ այլևս թուլ չեն տալու հանքերի շուրջ տարածված որևէ հանրային քննարկում իրականանա:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։