Հանք թե՞ կյանք. Մեղրեցիները դեմ են նոր հանքերի բացմանը

30221468_2124171344289585_6671885571511549952_nՀանք թե՞ կյանք.վերջին ամիսներին մեղրեցիները  պարբերաբար քննարկում են այս հարցի կարևորությունը և համայնքային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվում նոր հանքերի բացմանն ուղղված ցանկացած գործողությանը:

Ապրիլի 22-ին խնդրով մտահոգ մի խումբ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրու մշակույթի պալատի մոտ՝ բողոքելու  հանքերի բացման դեմ և քննարկելու հնարավոր գործողութունները:IMG_0557
Նրանց հետ հանդիպման էր եկել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը և ինչպես ինքն է նշում.
– Հանքարդյունաբերությունը Մեղրի համայնքին բերում է հանքարդյունաբերության բոլոր օգուտները և ոչ մի վնաս: Սա իմ անձնական կարծիքն է:IMG_0560
Քաղաքացիներն այլ կարծիք ունեն, մասնավորապես նշում են, որ հանքերի փոշին վնասում է և՛ խմելու և՛ ոռոգման ջրին և ծանր մետաղներով հարուստ ջուրը վնասում է գյուղատնտեսությանը, իսկ մեղրեցիների հիմնական  զբաղվածությունը գյուղատնտեսությունն է:
Քաղաքացիները հանքերի փակմանն ու հետագա տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիներ են առաջարկում.

– Փակում ենք հանքերը, զարգացնում տուրիզմը, մի Հայաստան ա, մի Լիճքի ջրվեժներ:
Հիշեցնենք, որ 2016 թվականից  «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի և մոլիբդենի հանքավայր  է շահագործվում:

22405906_1452111451571592_7503580855275033569_n

Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի  խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա:

Մայիսի 7-ին Մեղրի համայնքում  տեղի  է ունենալու <<Նիգ Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Բայց մեղրեցիները, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, գնահատելով հետագա ռիսկերը, գտնում են, որ այս պահին միակ ճիշտ լուծումը հանրային քննարկումների բացառումն է և հետևելով Հայկական բնապահպանական ճակատ – Armenian Environmental Front ի համակարգող Լևոն Գալստյան ֊ի կոչին, որոշել են բոյկոտել  բոլոր հանրային լսումները:

– Սիրելի մեղրեցինե՛ր, ձեր մոտ այս օրերի ընթացքում լինելու են հանրային քննարկումներ տարբեր հանքերի վերաբերյալ։ Բոյկոտեք այդ քննարկումները, մի թողեք դրանք իրականանան։ Ընդհանրապես մերժեք որևէ հանքի ծրագիր ձեր տարածքում։
30221468_2124171344289585_6671885571511549952_n

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: