Ապրիլի 25-ին «Քայլ արա. Մեղրի» նախաձեռնության մասնակիցները հավաքվել էին Մեղրիի հրապարակում և «Ազատ, անկախ Հայաստան», «ՀՀԿ հեռացիր», «Մերժիր Սերժի Կարենին» վանկարկումներով երթով շարժվեցին Մեղրիի փողոցներով: Երթի ընթացքում, ի նշան բողոքի, ՀՀ-ում ստեղծված իրավիճակին մասնակիցները փակեցին Մեղրի –Երևան միջպետական ճանապարհը:
Այստեղ կարող եք տեսնել meghrinews.com-ի ուղիղ հեռարձակումները:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։