Վազգենը և Մեղրին

18301381_1587074377978796_8778815279596608427_n

«Հայի վերջին խելքը» պատմվածքում 1988-89 թվականներին Վազգեն Սարգսյանը գրում է իր վախերի մասին, որոնց մի մասն էլ Մեղրու տարածաշրջանին են վերաբերում:

– Հայրենակիցներ, Մեղրու շրջանի Ալդարա գյուղի նորաստեղծ հայկական-ռուսական դպրոցին անհրաժեշտ են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ։
Մեղրու շրջանի բոլոր գյուղերին օդի պես անհրաժեշտ են հայ խաշնարածներ։
Մեղրու շրջանի լքված ու կիսալքված շեներին անհրաժեշտ են տեր ու տիրականներ։
Մեղրու ժողովրդին ինչեր միայն անհրաժեշտ չեն, բայց մեղրեցին ուզվոր չէ, մի բան է խնդրում իր ժողովրդից ու իր կառավարությունից…

… Վախենում եմ, որ էս հովերն էլ անցնեն, ու Մեղրին մնա հին ցավերով լեցուն իր հին տաշտակի առաջ։ 1988 թվականն անցավ` 1989-ի կեսն էլ հետը. Երեւանից քանի՞ պատասխանատու ընկեր է եղել Մեղրիում, տեղում քանի՞ հարց է լուծվել… Ցույց տվեք` կոխեք աչքս, իմ արև՝ ուրախ կլինեմ։

– Վախենում եմ Լիճքի ու Տաշտունի, Մարալզամիի համար, որ նախագահ ունի՝ աշխատող չունի, տներ ունի՝ բնակիչ չունի։

-Ագարակի մոլիբդենի կոմբինատի թափոններից եմ վախենում, ծիրանենիների չորացումից։

-Մեղրու իննհարկանի շենքերին նայում ու վախենում եմ անպատիժ անպատասխանատվությունից։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետևանքներից։

-Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, ծախված դիրքերից…

Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։

vazgen_mexri

 


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: