Մարտի 1-ինՄեղրի համայնքի Լեհվազ և Վարդանիձոր գյուղերում տեղի ունեցավ գյուղմթերքի արտադրության, ցուցադրություն-մրցույթ: Միջոցառումները սկսվեցին մրցանակների հանձնման արարողությամբ: Պատվոգրեր և դրամական մրցանակներ ստացան լավագույն շարադրությունների հեղինակ աշակերտները, և լավագույն նախաձեռնություններ ներկայացրած գյուղացիները: Աշխատանքների հիմքում դրված էին մարդու կյանքում բնության կարևորության և պահպանության անհրաժեշտության գաղափարները:
Ցուցադրություն-մրցույթի մասնակիցները ներկայացրել էին իրենց ընտանիքներում արտադրված գյուղմթերքները, ստեղծել հայկական կոլորիտ: Ձևավորված սեղանները հյուրերին և հանձնաժողովի անդամներին զարմացրեցին իրենց առատությամբ, բազմազանությամբ, իսկ մթերքները՝ համով ու որակով:
Մրցույթի ամփոփումից հետո Լեհվազ և Վարդանիձոր գյուղերի չորսական մասնակից ստացան հաղթողի պատվոգրեր և դրամական պարգևներ:
Միջոցառումներին ներկա էին համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրիր-Հայաստան» թիմի անդամները:
Միջոցառումները կազմակերպվել էին «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։