Արդեն մի քանի տարի է փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Մեղրիի ուսումնական հաստատությունները նույնպես անմասն չէին օրվա խորհրդից:
Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցին իսկական Թումանյանական շունչ էին բերել 4-րդ դասարանցիները՝ դասվար Ռուզաննա Բարխուդարյանի նախաձեռնությամբ:
Թումանյանի Գիքորը շրջում էր դասարանից –դասարան, Թումանյանի քառյակներից բաժանում ուսուցիչներին ու աշակերտներին, արտասանում նրաց համար ու նրանց հետ:
Հիմա էլ Մեղրիի Մանկական գրադարանում ենք, այստեղ աշխույժ իրարանցում է: Թիվ 1 դպրոցի 2- ա դասարանցիներն էին հյուր եկել: Երեխաները իրենց հետ բերել էին հենց իրենց ձեռքերով պատրաստած գրքերը՝ հանելուկներ, սուտասելուկներ, հեքիաթներ:
Նրանք փոքրիկ ցերեկույթ էին պատրաստել՝ նվիրված հայ մեծանուն մանկագիր Աթաբեկ Խնկոյանին, արտասանեցին, հանդես եկան բերմադրություններով: Աշակերտներին միացել էին նաև ծնողները՝առանձին թիմերով խորհրդանշական պաստառներ էին պատրաստել:
Վերջում դասվար Ռուզաննա Բեգլարյանը հավելեց.
-Փորձում ենք երեխաների մոտ արթնացնել սերը գրքի նկատմամբ:
Մեղրու պետական քոլեջի ուսանողներն էլ Մեղրիի գրադարանին նվիրեցին մեղրեցի գրող Հրանտ Գյուլասարյանի գրքերից:
Գրադարանային բաժնի ղեկավար Էմմա Ավետիսյանը ուսանողերին խոհուրդ տվեց շատ գրքեր կարդալ և ինքն էլ իր կողմից գիրք նվիրեց նրանց:
Ուսանողները մանկապարտեզի երեխաների համար էլ նվերներ ունեին՝ «Երկիր մոլորակը» ուսուցողական գրքեր, որոնք երեխաների առօրյալ էլ ավելի հետաքրքիր կդարձնեն:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։