Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին նշում է Տրնդեզը կամ Տեարնընդառաջը` Տիրոջ ընծայման օրը, երբ Հիսուս Քրիստոսին ծննդյան քառասուներորդ օրը նվիրաբերեցին տաճարին: Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը պատարագ մատուցեց, օրհնեց նորապսակներին: Նորապսակ 46 զույգ նվերներ ստացան Մեղրիի համայնքապետարանից: Անձրևի պատճառով եկեղեցու բակում խարույկ չվառվեց, բայց առանձին թաղամասերում երիտասարդները փոքր ինչ դժվարությամբ վառեցին տոնը խորհրդանշող խարույկը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։