Հունվարի 30-ին Ագարակ քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:
Միջոցառմանը հրավիրված էին ժամկետային զինծառայողներ, բանակի վետերաններ, զինվորի ծնողներ, քառoրյա պատերազմի մասնակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։