Հունվարի 24 –ին մի քանի տասնյակ մեղրեցիներ կրկին հավաքվել էին բողոքելու Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ –ի դեմ:
Մեղրեցիների դժգոհությունը այգիների հետագա չորացման է ուղղված, նշում են՝ ոռոգման ամիսներին խնդիրներ են առաջանում, ջուրը չի բավականացնում, իսկ Մեղրիում առանց ջրելու հնարավոր չէ բերք ստանալ, մեղրեցիների միակ եկամուտն էլ բերքից ստացված գումարն է: Բնակչության մի մասը զբաղվում է այգեգործությամբ, իսկ մյուս մասը այգիներից ստացվող բերքի հետագա վերամշակմամբ:
Հանդիպմանը ներկա էր և քաղաքացիների դժգոհությունը լսում էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Մեղրի գետի վրա ՀԷԿ-ը կառուցվում է «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի կողմից, այն Մեղրի գետի վրա կառուցվող արդեն 5-րդ ՀԷԿ-ն է:
Հունվարի 25-ին ժամտ 14:00-ին Մեղրի մշակույթի պալատում տեղի կունենա հանդիպում «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի ընկերության ներկայացուցիչների և համայնքի բնակիչների միջև:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։