«ԲԵՐԴԱՔԱՐ»  անունը յուրատեսակ խորհրդով է պատում Շվանիձորի պատմությունը՝ հպարտանքի և վեհության զգացողություն արթնացնելով նրա յուրաքանչյուր սերնդի և ամեն մի անդամի հոգում: Սա մի եզակի լեռնազանգված է` հարավից հյուսիս-արևմուք ձգվող երեք վեհաշուք սարաժայռերով: Դրանցից ամենաբարձրը հարավայինն է՝ որն ունի 300-350 մ հարաբերական բարձրություն: Ահա այստեղ, արծվանիստ այդ բարձունքում է վեր խոյացել բազմադարյա պատմութուն ունեցող ամրոցը:

Գյուղում այն հայտնի է Բերդի քար, Բերդին քար (նաև՝ Պյուրթեն քար) անվանումներով: Ամրոցի տարածքում 1930-ական թվականներին կատարված հնագիտական պեղումները փաստում են, որ բերդի տարածքը բնակեցված է եղել դեռևս Երկաթի դարում՝ Քա II-I հազարամյակներում:

Ամրոցի մասին հիշատակություն կա նաև Ս. Խանզադյանի «Հայրենապատում» աշխատության մեջ. «…Շվանիձորից վերև Բերդաքար  ամրոցն է: Զորավար Սարգիսը, որ Դավիթ Բեկի զինակիցներից էր, նստում էր այդ ամրոցում: Նա իր երկու հարյուր հիսուն զորքով միացել էր Դավիթ  Բեկին: Պարսիկ խանի հարձակման  ժամանակ ողջ գյուղը տեղափոխվում էր Բերդաքար…»

Ասում են, թե պատմությունը լուռ է…Թերևս համաձայն չեմ:

Դեռ տարիներ առաջ շվանիձորի բնակիչներից մեկը՝ Արտուր Հովհաննիսյանը մի խիզախ միտք հղացավ. Բերդաքար ամրոցի բարձունքում քրիստոնեական խաչ կանգնեցնելով՝ հավերժացնել բերդի հերոսական պատմությունը: Արդեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա սկսեց աշխատանքները: Նախ նրա գլխավորությամբ մի փոքր արշավախումբ մեկնեց  Բերդաքար՝ տեղանքն ուսումնասիրելու և շինարարական աշխատանքները նախագծելու համար: Ապա սկսվեց Խաչի կառուցումը, որը տևեց մոտ մեկուկես ամիս:

Առաջին հայացքից պարզպես դժվար թվացող այս աշխատանքn իրականում չափազանց բարդ էր: Անհրաժեշտ էր շինարարական աշխատանքներ իրականացնել մոտ 1550-1600 մ բարձրությամբ մի ժայռի վրա, որն անգամ բարձրանալու համար ֆիզիկական լուրջ պատրաստվածություն է անհրաժեշտ: Հավելեմ նաև այն հանգամանքը, որ շինարարական բոլոր նյութերը և անհրաժեշտ պարագաները պետք էր տեղափոխել մոտ 2 կմ ձգվող լեռնային կածաններով՝ բացառապես ձեռքի ուժով: Այս դժվարությունները սակայն միայն եռանդ ու կորով հաղորդեցին վարպետին և նա, աշխատելով գիշեր ու զօր, աշխատանքն աստիճանաբանաբար հասցրեց  ավարտին:

Դեկտեմբերի կեսերին Խաչն արդեն պատրաստ էր. մոտ 7,5 մ բարձրությանբ երկաթյա մի կոթող՝ կազմված միմյանց հանգուցվող երեք դետալներից: Արտուրի գլխավորությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ կազմված նրա ընկերներից, հարազատներից և համագյուղացիներից, ընդ որում, աշխատանքներին կամավոր կերպով մասնակցեցին նաև անդամներ համայնքի ամենատարբեր բնակավայրերից՝ Ագարակ, Մեղրի, Տաշտուն, Ալվանք և այլն:

Խաչի տեղադրումն իրականացվեց երկու փուլով. նախ կանգնեցվեց Խաչի հիմնական հեծանը՝ հիմնասյունը: Եվ մոտ երկու շաբաթ անց, դեկտեմբերի 27-ին կանգնեցվեց հիմնական Խաչը…

Անցկացվեց օծման հանդիսավոր արարողություն, որն իրականացրեց Մեղրու տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը:

Հավելեմ նաև, որ սա Արտուրի միակ նպատակը չէր, նրա ջանքերով Բերդաքար ամրոցը դարձավ անցանելի, քանի որ բոլոր դժվարամատչելի  հատվածներում  տեղադրվեցին պատնեշներ, աստիճաններ, անցկացվեցին ճոպաններ:

Ի դեպ, բոլոր աշխատանքները կազմակերպվել են բացառապես Արտուրի միջոցներով:

Մեծ երախտագիտություն ենք հայտնում Արտուր Հովհաննիսյանին, նրա ընկերներին, բարեկամներին, շվանիձորեցիներին և բոլոր նրանց, ովքեր կարողանում են պատմություն կերտել…

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


One response to “ԲԵՐԴԻՆ ՔԱՐԻ- ԱՄՐՈՑԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ”

  1. […] մարզ-Մեղրի–ՇվանիձորԲարձունքը- «Բերդին քար»Ժամկետը- Սեպտեմբերի 18-21Մեկնումը- Սեպտեմբերի 18-ին, ժամը՝ […]

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: