Դեկտեմբերի 27-ին Մեղրու պետական քոլեջում տոնական տրամադրություն էր:
Մի խումբ մանկահասակ երեխաներ իրենց ծնողների հետ այստեղ էին եկել՝ Ձմեռ պապիկին ուղղված նամակի հետքերով, գտնելու իրենց սիրելի նվերները:
«Նվիրիր ժպիտ» այսպես էր կոչվում Մեղրու պետական քոլեջի ուսանողների տոնական նախաձեռնությունը:
Դեռ շաբաթներ առաջ էր, հավաքվել են, որոշել. ամեն գնով իրականացնելու են երեխաների երազանքները:
Երեխաների ցանկությունները տարբեր են:
_ Ավտոմեքենա եմ ուզել Ձմեռ պապիկից,_ ասում է փոքրիկներից մեկը և տոնածառի տակ գտնում իր սիրելի ավտոմեքենան, ժպտում է, իր ժպիտով էլ վարակում մյուս երեխաներին:
Երեխաները պարում են, արտասանում, այստեղ իսկական տոնական հեքիաթ է:
Մեղրու պետական քոլեջի դասախոսների և ուսանողների կամավորական աշխատանքի շնորհիվ դահլիճը լի էր ջերմությամբ:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։