Մշակույթային «դատարկ կանգառը». Մեղրի

IMG_0910Մի կողմում դատարկ  ու սառը նստարաններ, մյուս կողմում՝ բեմում, կյանքով լի երիտասարդություն, երգում են պարում, փորձում ազգային շունչ հաղորդել ու տաքացնել աչքերով հսկող մի բուռ հանդիսատեսին:
Դեկտեմբերի 3-ին «Հայաստաʹն, իʹմ սեր» միջոցառման շրջանակուներում Մեղրիի մշակույթի պալատի բեմում «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբն էր:
Բայց սերն այս անգամ անպատասխան էր, բեմից սեր էր հորդում, իսկ առջում դատարկ նստարաններ էին: Հանդիսատեսն այնքան քիչ էր, որ կարծես բեմի մարդիկ արդեն հասցրել էին դեմքով ճանաչել բոլորին:  IMG_0871

Բեմի երիտասարդները չեն ընկճվում ՝ պարում են խրոխտ ու հպարտ, փորձում սառը նստարաններին կենդանություն հաղորդել:
Մեղրի համայնքում մշակույթային միջոցառումները այնքան էլ շատ չեն լինում: Տեղական միջոցառումներին հանդիսատեսը  ավելի ջերմ է լինում:
Բայց պատկերն այս անգամ ուրիշ է:
Համերգից հետո հանդիպեցինք Մեղրիի պարի խմբերից մեկի անդամներին, հավանել են խմբի ելույթը, նշում են, որ իրենք էլ են ազգագրական պարեր պարում:

Հարցին, թե ինչու էր դահլիճը դատարկ միջոցառման ներկաները տարատեսակ պատասխաններ են տալիս.

–  Ներկա երիտասարդները չեն սիրում հայկական պարերը:

–  Եթե համերգը գումարով լիներ, շատ հանդիսատես կլիներ, մարդիկ կվճարեին և կգային, այս դեպքում մարդիկ անտարբեր են ու զբաղված:

– Մարդկանց մոտ չկա ազգային պարերի նկատմամբ սեր, բայց ամեն ինչ փոփոխական է, եթե նման միջոցառումները շատ լինեն մարդկանց վերաբերմունքը կփոխվի:
IMG_0901

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s