Մեղրեցիները ՏԻՄ-ի մասին. Անդրադարձ հարցմանը
«Մեղրեցին հեռու է քաղաքականությունից, մերը՝ մեր բերքն ա: Թուզը, կարալյոկը, նուռը լավ լինի..», արտահայտություն, որ հաճախ ես լսում մեղրեցիների հետ խոսելիս։
Եվ իրոք, մեղրեցիներն առանձնապես չեն սիրում քաղաքականությամբ զբաղվել՝ անգամ եթե հարցը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Թերևս ընտրությունից-ընտրություն են հիշում ավագանու անդամների գոյության մասին, ակտիվորեն քննարկում ընկեր-բարեկամ ավագանու անդամի թեկնածությունը, իրար հետ խոսում, որ համաչափությունը պահպանվի, ազգականն ու ընկերը իրար չխանգարեն: Նրանց համար նոււյնիսկ էական չէ, թե որ կուսակցությանն է հարում իրենց թեկնածուն։
Վերջերս «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի կողմից «Մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական ակտիվության
խթանում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Մեղրի խոշորացված համայնքում 160 անձանց շրջանում իրականացվել է ավագանիների գործառույթների և ճանաչողության վերաբերյալ հարցումներ՝ ներգրավելով գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչներին:
Ստեորև ներկայացվում են հարցման արդյունքերը.
- Իրազեկա՞ծ եք ավագանիների դերից և գործառույթներից:
- Նշված ավագանու անդամնեիրց ու՞մ եք ճանաչում:
Հարցվողների մի մասը նշում էր, որ նույնիսկ չի էլ հիշում՝ թե ովքեր են եղել թեկնածուները կամ գուցե հիշում էր, բայց չէր ցանկանում բարձրաձայնել, քանի որ դա անուղղակիորեն կբացահայտեր իր փակ- գաղտնի ընտրությունը։
Հարցվածների կեսից ավելին 11 ավագանու անդամներից ընդամենը չորսին է ճանաչում։ Հարցումների ընթացքում պարզվեց նաև, որ ավագանու անդամների մեծ մասը բնակչությանը հայտնի է մականուններով և հաճախ հարկ էր լինում օգնել օժանդակ պարզաբանումով։ (Մեղրիում սովորական է մականունների կիրառումը և դրանցով մարդկանց ավելի լավ ճանաչելու սովորույթը, որը նույնիսկ հորից-որդի, անգամ պապից–թոռ են ժառանգում-խմբ.): Մյուս կողմից էլ, եթե հարցվողը գիտեր, որ տվյալ մարդը ավագանու անդամ է, ինքն էր նշում մականունը՝ ասելով, որ տվյալ մարդու անուն ազգանունը հստակ չգիտի։
- Երբևէ մասնակցե՞լ եք ավագանու նիստերին։
- Երբևէ հետևե՞լ եք ավագանու նիստերին օն-լայն տիրույթում։
Հարցման պահին 13 նիստերից միայն 5-ի տեսաձայնագրությունն էր առկա համացանցում, որոնք ունեին ընդամենը 910 դիտում
Նշենք նաև, որ N 17 նիստի հեռարձակումը եղել է ուղիղ եթերով և արդեն իսկ ունի 342 դիտում։ Հուսանք, որ այսուհետ բոլոր նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերով, իսկ մեղրեցիներին մնում է լինել ակտիվ և իրազեկ համայնքի կառավարման գործընթացին։
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։