«Հայ զինվոր» խորագիրը կրող մրցույթում հաղթեց Շվանիձորի միջնակարգ դպրոցը

IMG_9217IMG_9216Հոկտեմբերի 26-ին Մեղու թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հայ զինվոր» խորագիրը կրող պաստառների մրցույթը:
«Հայ զինվոր» մրցույթի աշխատանքները սկսվել են դեռ 1 ամիս առաջ: Մեղրի համայնքի բոլոր դպրոցներում կազմակեպվել են դաս – միջոցառումներ, որի արդյունքում աշակերտները պատրաստել են մրցույթին ներկայացվող պաստառները:
Մրցույթի հիմքում  ազգ – բանակ ամուր կապի ստեղծուն ու ամրապնդում է: Նպատակը հայրենասիրության սերմանում է աշակերտների շրջանում դեռ դպրոցական նստարանից՝ մեր անկախության, մեր պետականության, Հայաստանի Հանրապետության և  Արցախի խաղաղ, բնականոն կյանքի պահպանման համար:

Մրցույթին մասնակցում էի Մեղրիի թիվ 1, թիվ 2, Ագարակի, Լեհվազի, Վարդանիձորի, Շվանիձորի, Ալվանքի դպրոցների թիմերը:
Պաստառները ցուցադրվեցին սրահում, այնուհետը յուրաքանյուր դպրոց ներկայացրեց իր աշխատանքն ու մեկնաբանությունը, մրցույթի վերջում հանձնաժողովի անդամների ձայների  մեծամասնությամբ հաղթեց Շվանիձորի միջնակարգ դպրոցի թիմը, որի աշխատանքում պատկերված էր կենտրոնում հպարտ կանգնած հայ զինվորը, իսկ շուրջը՝ բնականոն հունով ընթացող կյանքը՝ տաքսու վարորդն ու խոհարարը, շինարարն ու ոստիկանը:IMG_9182IMG_9195
Զինկոմիսարիատի ներկայացուցիչ ավագ ենթասպա Էդգար Առաքելյանը կարևորեց դպրոցներում նման միջոցառումների անցկացումը.
_ Դպրոցինց դեպի զինված ուժեր ընդամենը 1 քայլ է:
Իսկ փոխգնդապետ Սամվել Հայրապետյանն էլ նշեց.
-Բոլոր աշխատանքներում հայրենասիրություն եմ տեսնում, ամեն մեկդ յուրովի եք մեկնաբանում և փաստ է՝ հայրենիքն առանց բանակի ոչինչ է:IMG_9161IMG_9159IMG_9237

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: