Հոկտեմբերի 3-ին Մեղրիում տեղի ունեցավ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղեր>>-ի 2-րդ տարածաշրջանային փուլը: Խաղերին մասնակցում էի Մեղրիի տարածաշրջանի՝ Մեղրիի թիվ1/ թիվ 2, Ագարակի, Ալվանքի, Շվանիձորի, Նռնաձորի, Լեհվազի դպրոցների և Մեղրու պետական քոլեջի թիմերը:
Դպրոցականները մրցում էին՝ վազք /1000 մ/, նռնակի նետում, ձգումներ պտտաձողից, կռոսավազք (100 մ), հրաձգություն (օդամղիչ հրացանով), ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում: Լավագույն արդյունք ցույց տված մարզիկները կշարունակեն մրցումները մարզային փուլում:
Ռազմամարզական խաղերին ներկա էին և օժանդակում էին Մեղրու զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ կապիտան Զաքարյանը և ՆԶՊ գծով տեսուչ կրտսեր սերժանտ Վարդանյանը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։