Անկախության օր. Մեղրի

IMG_0371

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում:
Տոնական երեկոյի  սկզբում հիշեցին  Արցախյան հերոսամարտի նահատակներին, անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

«Ազատ, անկախ Հայաստան», «Ղարաբաղը մերն է», «Նաև ապրելով պիտի հաղթենք» այս կարգախոսներով բեմ բարձրացան մի խումբ երեխաներ:


Անկախության 26-ամյակի առիթով շնորհավորական խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:


Տոնական համերգ, ուրախ երգ ու պար, բեմում՝ Գեղագիության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղի, Մեղրու արվեստի դպրոցի, Մշակույթի պալատի և Ագարակի արվեստի դպրոցի  <<Արփի>> պարային համույթի սաներն էին:

 

– Հայաստանի Հանրապետությունը և ես նույն տարիքին ենք՝ 26 տարեկան:
Իր խոսքն այսպես սկսեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Կարեն Կանդազյանը:
-Անկախությունը մեզ տվեց ազատություն, պետականություն ունենալու երազանքի իրականացում:
– Մեր ավագ սերունդների նվիրումի և արյան գնով մեզ տրվեց անկախությունը, որը պետք է պահպանենք և գալիք սերունդներին հասցնենք:

Արփի Ադամյան

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: