Մեղրիի միրգը մեր նավթն է . ֆերմեր Իշխան Ասլանյան

IMG_3841Մենք ունենք ամենաուժեղ արևը, ամենալավ բնական թոնիրը, բրենդային արտադրանք թողարկելու և Մեղրի անունը թնդացնելու շուկաներում:

Գյուղատնեսությունը, որպես հեռանկարային ճյուղ, բերքի որակի և սեփական արտադրության մասին Meghrinews.com-ը  զրուցեց ֆերմեր, «Մեղրինե»  ընկերության հիմնադիր Իշխան Ասլանյանի հետ:

– Պարոն Ասլանյան ե՞րբ եք սկսել գյուղատնտեսական գործունեությունը, ինչպե՞ս որոշեցիք չրերի արտադրությամբ զբաղվել:

–  Գյուղատնտեսությամբ սկսել ենք զբաղվել 1992թ-ի հողի սեփականաշնորհումից հետո, 2010 թ-ից սկսել ենք մեծացնել այգիների մակերեսը, զրոյից 1 հա այգի ենք հիմնել:
2013թ-ին միտք ծագեց ստեղծել բերքի վերամշակման, փաթեթավորման կետ ու չրերի արտադրությամբ զբաղվել:

IMG_4947

 

Շատ փոքրիկ միջոցներով, բայց մեծ հույսերով սկսել ենք քայլեր անել՝ մրգի մթերման և իրացման հարցեր լուծել:
Բիզնեսը ընտանեկան է, այգիներում աշխատանքները ինքս եմ անում, իսկ չրերի արտադրության հարցում շատ -շատ օգնել և մեծ ներդրում ունեն կինս և աղջիկս: Սկսեցինք ընտանիքով, բայց ծավալների մեծացման հետ մեկտեղ ունեցանք լավ ընկերներ, որոնք և թիկունք եղան: Այժմ ունեմ սեզոնային աշխատողներ:IMG_4933
ԻՆչպիսի՞ ծառայություններ եք մատուցում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց:

-Սառնարանայի ծառայությունից մինչև մրգի մթերման և չորացման ծառայություն, ձեռք ենք բերել հարավ – կորեական չորացման մեքենաներ, թարմ միրգը բերում են և չորացված տանում, վճարում են և դրամով, և բնամթերքով: Մեր դռները բաց են, փորձում ենք գտնել փոխշահավետ ելքեր, մեր նպատակն է՝ Մեղրիում արտադրված քաղցրահամ միրգը հնարավորինս շատ գումար բերի մեր համայնք:IMG_4923

Արդյոք կա՞ Մեղրիի մրգի և չրի պահանջարկ, ինչպիսի՞ն է շուկան այսօր և ովքե՞ր են Ձեր պատվիրատունները:
-Թարմ միրգը սպասարկում ենք Երևան Սիթի խանութների ցանցին, պտուղ – բանջարեղենի խանութներին, իսկ չոր միրգը մի քանի ուղղությամբ ենք սպասարկում, մեծ մասը արտահանվում է Ռուսաստան, քիչ քանակով ՝ Կանադա և Շվեցարիա: Ունենք պատվիրատուներ, որոնք գնում են մեզանից և իրենք են արտահանում:
Մենք ընտրում ենք լավագույն պատվիրատուներին, պատվիրատուի ճիշտ աշխատանքից է կախված՝ մթերող կազմակերպության, չիր արտարդրողի ամբողջ աշխատանքը:
Մենք ունենք ամենաուժեղ արևը, ամենալավ բնական թոնիրը, բրենդային արտադրանք թողարկելու և Մեղրի անունը թնդացնելու շուկաներում: Մեղրիում ունենք բարձրարժեք գյուղատնտեսություն, մեր միրգը ինչքան արտադրենք՝ վաճառվում է, մեր միրգը կարելի է ասել մեր մեր նավթ է:Մեղրի անունը արդեն թնդում է, փորձում են Մեղրիի մրգի անվան տակ այլ մրգեր վաճառել:

 


Մեղրեցիները նշում են, որ այս տարված թզի  բերքը և որակական և քանակական առումով վատ է: Դուք ինչպե՞ս եք գնահատում:

– Անբավարար տարի էր, բերքը թույլ՝ համեմատած նախորդ տարվա հետ, բայց փորձենք հասկանալ բնությանը, ծառը բնության մասնիկ է և չի կարող ամեն տարի աշխատել, բնական երևույթ է: Պետք է պատրաստվել մյուս տարիներին:IMG_4972

Մեղրիում ժամանակ առ ժամանակ նոր տեսակի ծառեր են տնկում, Ձեր կարծիքով Մեղրին պետք է մնա ավանդական սորտերի շրջանակներում, թե՞ պետք է նոր մրգատու ծառեր տնկվեն:

Չի կարելի նեղ նայել, որ Մեղրին պետք է զբաղվի միայն ավանդական մրգերի արտադրությամբ: Այսօր Մեղրիում ավանդական համարվող արքայանարինջը, ղրիմի թուզը նույպես ներմուծված են: Ես կողմ են ներմուծված լավ սորտերին, որոնք պետք է ուսումնասիրվեն՝ որակը, բերքատվությունը, պահելու պայմանները , փոխադրունակությունը: Սխալ տնկին ամենամեծ չարիքն է գյուղատնտեսության համար, տնկիներ բերողները նույնպես պետք է մեծ պատասխանատվություն ունենան:

Պետք է փորձել մի դեպքում կտուժենք, մի դեպքում կհասկանանք, որ սորտը գտնված է Մեղրիի համար:21622066_1422168324565905_245663532_n
Ի՞նչ խնդիրներ և զարգացման ի՞նչ հեռանկարներ կան գյուղատնտեսության մեջ :

-Սկսենք ֆերմերին ինֆորմացիա տալուց, ծառատունկից ,ճիշտ սորտերի ընտրությունից մինչև տեխնիկական պարկի հիմնում:
Շատ թույլ է ինֆորմացիան, մենք ինքներս պետք է սկսենք սովորեցնել: Գյուղատնտեսության հիմքը ճիշտ սորտեր հիմնելն է: Բոլոր հարցերը լուծելի են, պետք է համախմբվել, յուրաքանչյուրը ճիշտ իմանա իր անելիքը, մեկը սովորեցնի, մյուսը խորհուրդ տա, ծառայություններ մատուցի:IMG_4937

Ձեռքի աշխատանքը Մեղրիում շատ ա, ֆիզիկական աշխատանքը դժվար:
Մարդիկ փորձում են քայլեր անել, ծառայություններ մատուցել, լավ գաղափարներ կան:

Պետք չի ուրախանալ Մեղրու քաղցրահամ մրգով ու բավարարվել, ինչքան շատ եմ ուսումնասիրում գյուղատնտեսությունը, հասկանում եմ, որ դեռ շատ բան կա անելու: Կարևորը սիրել գյուղատնտեսությունը:IMG_4956

-Փաստ է, ունեք շատ սահմանափակ հողային ռեսուրսներ, հիմնականում դարավանդներ են, լանջեր, բայց նայելով օգտակարությանը կտեսնենք, դեռ շատ հողեր կան, որ կարելի է մշակել:

Խնդիրներից մեկը ջուրն է: Ջրամբարի կառուցումը Մեղրիում կփոխի գյուղատնտեսությունը, այն ավելի արագ քայլերով կգնա առաջ, գյուղացուն կոտրողը ջրի պակասն է: Ջուր տվեցինք գյուղացուն ու մի փոքր հող, ծառ է տնկելու:
Ես այստեղ մեծ պոտենցիալ եմ տեսնում, մեծ բարիք կարող է Մեղրիից դուրս գալ և լուրջ գումար մտնել համայնք:

 

Արփի Ադամյան

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s