Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցը 45 տարեկան է

2

Վաստակաշատ ուսուցիչներ, հյուրեր, համադասարանցիներ … Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցը տոնում է 45 ամյակը:
Պատմություն կերտած դպրոցի պատերի ներսում, կարծես արահետ է նշմարվում, ուր տարիներն են խոսում՝ հիշողությունների դուռը բացում:

Անկյունում, ուր խնամքով դասավորված են տարբեր տարիների դասարանական ալբոմները, մատյանները, համադասարանցիներն են հավաքվել, դպրոցի առաջին աշակերտներն են եղել, հպարտանում են, նայում մանկական լուսանկարին, հիշում դպրոցական անհոգ օրերը:
45 տարի անց կրկին դպրոցում են:


Հյուրերի մի մասը դասասենյակներով են շրջում՝ մեր դասարանը, իմ նստարանը, լսելի են ձայները:
Սկսվում է տոնական միջոցառումը: Հիշում են դպրոցի ստեղծման պատմությունը, վաստակաշատ ուսուցիչներին, շնորհակալական խոսքեր ասում: IMG_3861

Տարիների հիշողություններին լրացնում է ուրախ երգն ու պարը:
Վերջում բոլորը տոնական սեղանի շուրջ մեկ անգամ ևս շնորհավորում են միմյանց  ու մաղթում դպրոցին բազում 45 ամյակներ:IMG_3904

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: