Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը. Սյունիքի մարզի թիմը մարտական է տրամադրված

21192014_343397706113420_8818153681620740825_nԱրդեն 3-րդ տարին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անց է կացնում  ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»   մրցույթը, որին մասնակցում են տարբեր հաշմանդամություն ունեցող մարզիկներ  7 մարզաձևերով՝  դարտս, շաշկի , շախմատ, բասկետբոլ, եռամարտ:
Meghrinews.com -ի լրագրողները մրցույթի մասնակիցներին հանդիպեցին Ծաղկաձորի «Սպորտ կոմպլեկս» հյուրանոցում:
Մասնակիցները միաձայն են.
-Թեժ մրցակցություն է, վախենում  են մեր թիմից, ամեն ինչ անելու ենք առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար:IMG_0898
Մրցույթին մասնակցում էին շուրջ 200 հոգի՝ հանրապետության բոլոր մարզերից:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանն էլ նշեց, որ Սյունիքի մարզը ներկայացնում է 9 հոգի՝ Մեղրի, Կապան, Սիսիան, Գորիս քաղաքներից՝ տարբեր տարիքային խմբերում:

68 ամյան Ժորա Համբարձումնյանը, ով տարիքով ամենամեծն է, երիտասարդներին հաջողություն է մաղթում, շեշտելով, որ մասնակցությունն ամենամեծ հաղթանակն է:
Հիշեցնենք, որ անցած տարի Սյունիքի մարզը զբաղեցրել էր 2-րդ մրցանակային տեղը:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: