Մեղրին բուժաշխատողների կարիք ունի

images2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Մեղրի համայնքում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 351 քաղաքացի, որից 294 կանայք են, առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 117՝ որից 107 կին: Այս մասին հայտնեց  Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սարգիս Հակոբյանը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն»  ՀԿ գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ:IMG_3327

Անցած երկու տարիների ընթացքում Մեղրու տարածքային զբաղվածության կենտրոնն իրականացրել է սեզոնային զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է եղել համայնքի գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական  նշանակության հողօգտագործողների  համար, ծրագիրը ֆինասավորվել է պետական բյուջեից: Ծրագրին մասնակցել են 20 հողօգտագործողներ:

Խոսելով Մեղրիում առավել պահանջված մասանգիտությունների մասին, Սարգիս Հակոբյանը նշեց, որ առաջին հերթին տարածաշրջանը բուժաշխատողների կարիք ունի, կան բանվորական թափուր աշխատատեղեր, պահանջվում է նաև սննդի վերամշակման մասնագետ:IMG_3311

Լիանա Սարգսյան, Լիլիթ Մինասյան

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: