Ինչպես հայտնումեն Մեղրիի Օդերևութաբանական կայանից Մեղրիում օգոստոսի 10-ին առավոտյան ժամը 07:00-ին գրանցվել է 34 ˚C:
3 ժամը մեկ տվյալներ են հաղորդում «Հայհիդրոմետ»-ին:
Ժամը 10-ին՝ 32˚C
Ժամը 13.00-ին՝ 36˚C
Ժամը 16.00-ին՝ 37˚C
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսի 9-ին՝ 40.2˚C:
Ինչպես նշում են աշխատակիցները՝անցյալ տարվա համեմատ, այս տարի ջերմաստիճանը բարձրացել է:
Ջերմաստիճանի բարձացումից դժգոհում են քաղաքացիները.
-Թուզ չունենք, ցուրտը վախեցրել է, շոգը՝ խեղդել, բերքը շատ մանր է , եղածն էլ թափվում է:
Քաղաքացիներից մեկն էլ ավելացնում է.
Անցյալ տարի այս սեզոնին օրական 70 կգ թուզ էի հավաքում, այս տարի կեսն էլ չկա:
Քաղաքացիների մի մասն էլ ամռան շոգերին դիմակայում է այսպես.
Արփի Ադամյան, Իզաբելլա Հովհաննիսյան
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։