Կարուսելները, կարուսելները… ձայն են տալիս երեխաները, վազում դեպի խաղահրապարակ, ընկերներին են ցույց տալիս, ուրախանում, յուրաքանչյուրն իր սիրելի անկյունը ընտրում:
Մեղրի համայնքի Փարամազի թաղամասը նոր կարուսելներով է համալրվել:
Ծնողներն անմասն չեն այս ամենից, հավաքվում են, մաքրում տարածքն ու բարեկարգում:
Մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները, բոլորն այստեղ են, թաղամասում իսկական տոն է:
Որոշել են` առաջիկայում նկարազարդելու են տարածքն ու ծառեր են տնկելու:
Կարուսելների տրամադրման և տեղափոխման ծախսերը իրականացրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Արփի Ադամյան
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։