Փողոցի անվանակոչություն և հուշաքարի բացման շնորհանդես Շվանիձոր գյուղում

Օգոստոսի 6-ին Շվանիձոր գյուղում տեղի ունեցավ փառքի, հիշատակի հավերժության միջոցառում`  2-րդ փողոցի անվանակոչություն և հուշաքարի բացման շնորհանդես` նվիրված գնդապետ Սուրիկ Կորյունի Միքայելյանին: Արարողության բացման պատիվը տրվեց Մեղրի համայքի ղեկավար Մխիթար Զաքարյանին և Շվանիձոր գյուղի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանին:

Փողոցի անվանակոչության գաղափարը ծնվել էր տարիներ առաջ և այս տարի իրականություն դարձավ:

Հուշաքարի բացման պատիվը ընձեռնվեց Միքայելյան ընտանիքի թոռներ` Հարութ և Սուրիկ Միքայելյաններին:

Բացման արարողությանը ներկա էին գնդապետ Միքայելյանի հարազատները համագյուղացիները, մարտական և աշխատանքային ընկերները:

Մանրամասը տեսանյութում:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

 


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: