Մեկ օր Ալվանքի միջնակարգ դպրոցի ցերեկային ճամբարում

IMG_6066

-Մեր նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար,- այս գրությանն ենք տեսնում Ալվանքի միջնակարգ դպրոց մտնելիս:

 

Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն  Վերա Սեվումյանի  նախաձեռնությամբ, ուսուցիչների և ծնողների համախմբվածության, կամավոր աշխատանքի  և համայնքապետ Մխիթար Զաքարյանի ֆինանսական աջակցությամբ 41  երեխա ակտիվ հանգիստ են անցկացնում Ալվանքի միջնակարգ դպրոցի ցերեկային ճամբարում:
IMG_6029Երեք տարիքային խմբերի երեխաները՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն մարզահագուստներով, ժամանակ չեն ունենում ձանձրանալու, ուսուցիչները ամեն ինչ անում են երեխաների առօրյան հագեցած և հետաքրքիր անց կազմակերպելու համար:
Ամառային ճամբարի առաջնահերթություններից է ՝ կոլեկտիվում հաղորդակցության ունակությունների ձևավորմը, օրինապաշտ և հայրենասեր քաղաքացիների դաստիրարակումը,երեխաների հետաքրքրասիրության և աշխարհընկալման զարգացմանն ուղղված խնդիրները:
IMG_6053Առավոտյան մարմնամարզություն, հետո նախաճաշ, այսպես է սկսվում ճամբարում առօրյան: Այնուհետ փոքրերի խումբը գալիք միջոցառման ֆլեշմոբի փորձեր է անում, միջին խումբը պատրաստվում է սպուտլանդիային իսկ ավագ խումբը պաստառներ է պատրաստում՝ մրցող թիմերին երկրպագելու համար:
Բոլորը հավաքվում են մարզադահլիճում, հնչում են մրցող թիմերի կարգախոսները. IMG_6187

-Մեկ բոլորի, բոլորը մեկի համար:

-Առողջ մարմնում առողջ հոգի :

Հենց այսպիսի կարգախոսներով էլ տրվում  խաղի մեկնարկը:
Խաղն անցնում է հետաքրքիր ու լարված պայքարում, ուժերը հավասար են, ժյուրին ամփոփում է խաղի արդյունքները, թիմերը հավաքել են հավասար միավորներ և կիսել հաղթանակը:IMG_6180

Հերթը ճաշարանին է: Երեխաները լվացվում են և զբաղեցնում իրենց տեղերը: Հացը հենց այստեղ են թխում, ուտելիքները համեղ են ու թարմ, չեն դժգոհում:
Ճանբարը գյուղին մի նոր շունչ է տվել: Գյուղի բնակիչները օգնում են ինչով կարողանում են,  բերում են միրգ, բանջարեղեն, կաթնեղեն:
Ճաշից հետո էլ երեխաների ցերեկային հանգիստի ժամն է:IMG_6199
Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Վերան շատ հետաքրքիր գաղափարներ ունի, ու հավատում է, որ դրանք իրականացնելու է.

-Մենք հաճախ ենք դիմում տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար, բայց  չենք փորձում ինքներս ինչ-որ բան անել: Այս ճամբարի գոյությունը ապացուցում է, որ ամենասուղ միջոցներով էլ ցանկության դեպքում հնարավոր է մեծ գործեր անել….

Սա ընդամենը ճամբարի մեկ օրն էր, շատ բան մնաց չասված, բայց մի բան ակնհայտ է, որ ամեն ինչ  հնարավոր է, եթե ունես նպատակ և նվիրյալների ու աջակիցներ խումբ:

IMG_6139IMG_6082IMG_6108IMG_6151

                                                                                                 Նյութի հեղինակ ՝ Արփի Ադամյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: