Մեղրեցի Հայկը Գերմանիայի Հաննովեր քաղաքում

15665640_1431873053498930_923395188570370354_nՄեղրու թիվ 1 դպրոցի 1 0-րդ դասարանի աշակերտ Հայկ Մուրադյանը 7 օր շարունակ Գերմանիայի Հաննովեր քաղաքում էր: ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինտերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի,  «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս » ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Քաղաքացի նախագիծ.ժամանակակից քաղաքացիական կրթության մոտեցումների խթանումը Հայաստանում»  ծրագիրի շրջանակներում 10 աշակերտները, դեկտեմբերի 12-19 Գերմանիայում  էին: :Ծրագրին մասնակցում էին Սյունիքի մարզի թվով 36 դպրոց 430 աշակերտներ:Այդ 10 աշակերտների մեջ էր 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մուրադյանը:
Քննության փուլին թերահավատորեն մասնակցած Հայկը մինչ վերջին պահը չէր հավատում Գերմանիա մեկնելուն, իսկ վերադառնալուց հետո տանը, այնուհետև դպրոցում, դասարանցիների ու ուսուցիչների հետ կիսվում է տպավորություններով:

Հայկ մի քիչ կպատմես ի՞նչ զգացողություններ ունեիր մինչ Գերմանիա մեկնելը:

Մեծ հաջողություն էր, մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ կգնամ, Գերմանիան լրիվ ուրիշ աշխարհ էր:15326542_586970918159832_6410520628746511749_n

Գերմանիայում որտե՞ղ այցելեցինք:
Գերմանիայի Հաննովեր քաղաքում էինք, այցելեցինք քաղաքապետարան, խորհրդարան, Հաննովեր քաղաքի թանգարան, երիտասարդական կենտրոններ:
Հաննովերի քաղաքապետը կոչ արեց երիտասարդներիս, երբեք չվհատվենք, կյանքում հանդիպած  դժվարություններից հետո:15644676_589774067879517_1631006501_n

Իսկ Ի՞նչ զարմացրեց քեզ այնտեղ:
– Ինձ զարմացրեց, որ Հանովերի քաղաքապետը հեծանիվով էր գնում աշխատանքի, ու իրենց երիտասարդները քթներին պիրսինգ ունեին /ծիծաղում է/:

Գերմանիայում շրջագայության ընթացքում հետաքրքիր միջադեպեր արդյոք  եղե՞լ են:

_ Հա մոլորվել էինք : Ամանորյա տոնավաճառից մետրոյով հյուրանոց էինք վերադառնում մետրոն կանգնեց, բայց մեր մոտի դուռը չէր բացվում, մեր ղեկավարը կոճակը սեղմեց, բայց էլի չէր բացվում: Անցանք 1 կանգառ վերև, իջանք, որպեսզի մյուս մետրոն նստենք ու վերադառնանք,բայց էս անգամ էլ սխալ տեղից նստեցինք:Վերջում մի կերպ տաքսիով հետ եկանք:

Ի՞նչ է ամենաշատը դուր եկել այնտեղ:
Գերմանական մշակույթը ու ինձ շատ դուր եկավ իրենց վերաբերմունքը օտարերկրացիների նկատմամբ:15442161_586977571492500_2767998382973958492_n

_Ի՞նչ տվեց քեզ Գերմանիա շրջագությունը:
– Մեծ փորձ էր ինձ համար, Գերմանիայի մասին շատ բան իմացա, նոր ընկերներ ձեռք բերեցի:

Հայկ ի՞նչ մասնագտություն էս ընտրել:

-Որոշել եմ դառնալ իրավաբան:
Հայկը որոշել է, լավ է սովորելու, որ հետագայում ուսումը Գերմանիայում շարունակի:
Եվ  վերջին հարցը ՝ ի՞նչ կար Գերմանիայում, որ կուզենայիր տեսնել Մեղրիում:
_Փողոցները մաքուր էին ու կանաչապատ, քաղաքի 50 %-ը կանաչապատ էր:
15400320_586969258159998_7021125123626280527_n15665640_1431873053498930_923395188570370354_n


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: