Նոյեմբերի 26-ին Շվանիձոր գյուղում տեղի ունեցավ Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սաների համերգը:
Պարի համույթի 3 տարիքային խմբերի սաները ներկայացրեցին մոտ քսան պարային բեմադրություններ՝ հիմնականում հայկական, ինչպես նաև ռուսական, գնչուական, լատինական պարեր: Պարային համարները ընդմիջվում էին կենտրոնի սաների երաժշտական կատարումներով: Համերգն ավարտվեց երեք խմբերի միասնության շուրջպարով:
Դպրոցի ուսուցիչ Ալեն Ավետիսյանը նշեց, որ այս համերգը, որպես Մեղրի խոշորացված համայնք, արվեստի փոխհամագործակցային միջոցառում՝ առաջինն էր:
-Մենք հույս ունենք, որ նմանատիպ միջոցառումները նոր շունչ, նոր լիցքեր կհաղորդեն մեր փոքրիկ համայնքին, որտեղ մշակույթային կյանքը անմխիթար վիճակում է և մեր բնակիչները նույնպես կարժանանան մշակույթային վերելքի:
Նշեց նաև, որ Գեղագիտության ազգային կենտրոնը հունվար ամսից Շվանիձոր գյուղում նախատեսում է ունենալ արտադպրոցական խմբակներ:
Համերգի վերջում Շվանիձոր գյուղի դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի սաներին, նրանց ծնողներին, աշխատակազմին և տնօրեն Ստյոպա Գրիգորյանին՝ համերգ կազմակերպելու և դրական լիցքեր հաղորդելու համար: