Ամեն ինչ անելու եմ լավ ներկայանալու և եզրափակիչ փուլում հայտնվելու համար. «Ամենախելացի» Րաֆֆի

img_1460

Ագարակ քաղաքից Րաֆֆի Ստեփանյանը «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի քառորդ եզրափակչի վերջին ՝ 8-րդ խաղում, զբաղեցրեց 2-րդ տեղը: Րաֆֆին սովորում է Ագարակի միջնակարգ դպրոցի  8-րդ  դասարանում:

 

Փողոցում հիմա նրան «Ամենախելացի» Րաֆֆի են ասում, նախագծում արագախոսությամբ աչքի ընկնող, իրական կյանքում էլ արագախոս Րաֆֆին,  meghrinews.com-ի հետ կիսվեց իր զգացողությունների, խաղին մասնակցելու դժվարությունների ու հետագա սպասումների մասին:15036690_618139608375724_7669717992338052321_n

Րաֆֆի, մի փոքր պատմիր ո՞վ խորհուրդ տվեց մասնակցել, ի՞նչ ճանապարհ անցար:
– Ուսուցչուհիս է խորհուրդ տվել մասնակցել,  մի քանի  նախընտրական փուլեր անցնելու հետո հայտնվեցի նախագծում:

Րաֆֆիի դասղեկ միս.  Գայանեն նշեց, որ Րաֆֆիին խորհուրդ է տվել համարձակ լինել ու վստահել սեփական ուժերին:

-Ամբողջ ընթացքում լարված ենք եղել, մտածում էինք ո՞ր հարցին կպատասխանի, ի՞նչ հաջողություններ կունենա: Մենք բոլորս հպարտանում ենք Րաֆֆիով:

Րաֆֆիի վերադառնալուց հետո էլ դասարանի երեխաներով նրան գիրք ենք նվիրել ու պաստառ պատրաստել:img_1434

Րաֆֆի մինչ հաղորդման մասնակցելը նայու՞մ էիր «Ամենախելացի» հաղորդումը ու երբևէ պատկերացրե՞լ էս քեզ մասնակիցներից մեկի փոխարեն:
Հաղորդումը նայում եմ, ամեն անգամ նայելուց պապիկս ասում էր՝

-Րաֆֆի դու պետք է մասնակցես, ստացվեց … մասնակցեցի:15171229_222090438225872_6676959302185608615_n

Զգացողություններիդ մասին մի քիչ կպատմե՞ս, ի՞նչ դժվարություններ ունեցար, կա՞ր հարց որ գիտեիր, բայց չկարողացար պատասխանես:

Շատ – շատ ուրախացա, երբ Նազենի Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ Ագարակը քեզ է լսում,  լավ զգացի ու հպարտացա՝ մի ամբողջ քաղաք եմ ներկայացնում:
6 ժամ անընդմեջ նկարահանման էինք, լարված ու սպասողական դրություն էր, բայց մասնակիցների հետ հասցրեցինք ընկերանալ ու մտերմանալ:
Ինձ շատ օգնեց իմ արագախոսությունը, կարողացա շուտ կողմնորոշվել ու հարցերին պատասխանել:

Հոգեբանորեն ինչպե՞ս էիր պատրաստվել, կարող էիր և հաղթել և պարտվել:
Վստահ էի, որ մինչև երրորդ փուլ կհասնեմ, ավելին՝ այնքան էլ վստահ չէի:img_1444

Նախագծից հետո ի՞նչ փոխվեց քո մեջ:
_ Հիմա բոլորը ճանաչում ու հիացմունքով են նայում:

Հետո Րաֆֆին պատմեց, որ փողոցում մոտիկացել հարցրել էն՝ դու էս եղել, դու չէս եղել:

Ո՞վ էր ուղեկցում քեզ:

_ Ծնողներս, եղբայրս ու քույրիկս: Ամեն անգամ ծնողներիս նայելիս՝ նոր ուժ էի ստանում:

Ո՞վ առաջինը շնորհավորեց:
_ Ծնողներս, Սիրուն Սարգսյանը:
Րաֆֆին նշեց նաև որ սիրած աղջիկ էլ ունի, ով նույնպես շնորհավորել է նրան:

Լա՞վ էս սովորում , ո՞րն է ամենասիրածդ առարկան:

Գերազանցիկ եմ: Ամենաշատը` ֆիզիկան եմ սիրում, մի քիչ քիմիան եմ դժվարանում, բայց լավ եմ սովորում:

img_1439
Որոշե՞լ էս ապագա մասնագիտությունդ:
– Սկզբում որոշել էի դեսպան դառնալ, բայց հիմա ուզում եմ վիրաբույժ դառնալ:

Ի՞նչ կմաղթես քո հասակակիցներին:

– Միշտ առաջ նայեն ու  լավ սովորեն:

Երեք ամենակարևոր բան որ տվեց “Ամենախելացի” նախագիծը:

-Փորձ, գիտելիք, նոր ընկերներ:

Ի՞նչ տրամադրվածությամբ էս պատրաստվում կիսաեզրափակչին:

-Տրամադրությունս բարձր է, ամեն ինչ անելու եմ լավ ներկայանալու և եզրափակիչ փուլում հայտնվելու համար:

Վերջում Րաֆֆին շնորհակալություն հայտնեց իր բոլոր ուսուցիչներին`

– Իմ բոլոր հաջողությունների համար շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցիչներին:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց  Սիրուն Սարգսյանին` օգտակար խորհուրդների համար:img_1455img_1460


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: