Ագարակի պատանի ըմբշամարտիկները Վրաստանում կայացած մրցումներից վերադարձան մեդալներով

img_0850Նոյեմբերի 11-13-ը Վրաստանի Հանրապետության Ամբրոլաուրի քաղաքում տեղի ունեցավ  աշխարհի կրկնակի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գուրամ Սահարաձեի մրցաշարը, որից Ագարակ քաղաքի պատանի ըմբշամարտիկները վերադարձան մեդալներով:

Մրցաշարին մասնակցում էին 300 մարզիկներ՝ Ռուսաստանից, Վրաստանից,Ադրբեջանից և Հայաստանից:

Ագարակից մասնակցում էին 11 ըմբիշներ, նրանցից 69 կգ քաշային կարգում Էդուարդ Վարդանյանը գրավեց՝ երկրորդ, իսկ  26 կգ քաշային կարգում Տիգրան Բունիաթյանը՝ երրորդ տեղը:img_0804Մարզիչ Յուրի Ավետիսյանը գոհ է արդյունքներից.

-Մի քիչ փորձի պակաս ունեն, բայց ամեն ինչ անում ենք առաջ ընթանալու համար: Պատանիները ատամները սրած սպասում էին մենամարտի:

img_080610 ամյա Տիգրանը իր իսկ  ցանկությամբ է որոշել մարզվել: Առաջինը ըմբշամարտի տղաներն են շնորհավորել, ծնողներն ու դպրոցի աշակերտները նույնպես շնորհավորանքներով են դիմավորել, բայց ինչպես ինքն է ասում՝

-Մի փոքր լավ չեմ զգում, որ 3-րդ տեղ եմ գրավել: Նպատակ ունեմ սրանից հետո միշտ հաղթող լինել:img_0805

Էդուարդը 3 տարի է ինչ մարզվում է, հենց սկզբից գիտակցել է, որ ըմբշամարտը իրենն է: Մրցումներից առաջ հաղթանակի մասին էր մտածում, հիմա ավելի վստահ է իր ուժերին: Նպատակ ունի մյուս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցելու և լավ արդյունքներ գրանցելու:

img_0854

Վաստակավոր մարզիչ Յուրի Ավետիսյանը Երևանից Ագարակ է տեղափոխվել՝ այստեղ զարգացնելու ըմբշամարտը.
-Զրոից ենք սկսել, 5-6  տարի հետո կարգին մարզիկներ են դառնալու՝ Աշխարհի և Եվրոպայի մակարդակով, աշխատում, դրան ենք ձգտում, ամեն օր պարապում ու մարզվում ենք:img_0842
Մարզչական խստությամբ է վերաբերում պատանիներին.
-Շատ խիստ եմ, եթե խիստ չլինեմ, կարգապահություն չի լինի, սպորտսմեն չեն դառնա:Ամեն ինչ անում ենք, որ մոտ ապագայում Ագարակ քաղաքից Աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր ունենանք:img_0843

Իր խոսքում մարզիչը նշեց, որ տեղափոխվել է Ագարակ աշխատելու համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հրավերով, ով ամեն տեսակ աջակցություն է ցույց տալիս մինչ այսօր: Մարզիկների համար ըմբշամարտի դպրոցն անվճար է:img_0810img_0853img_0850


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: