Երեկ երեկոյան Մեղրիում սկսված ձյունն առավոտյան արդեն ծառերին էր: Մեղրեցիների տարեկան եկամտի հիմնական աղբյուր՝ արքայանարինջի և նռան բերքը մնացին ձյան տակ:
Մեղրեցիների խոսքով, եթե Մեղրիում գիշերը գրանցվի բացասական ջերմաստիճան, ծառերի վրա նստած ձյունը ամբողջությամբ կփչացնի բերքը:
Լեհվազ գյուղում արդեն վիճակը անդառնալի է, գյուղացիները վկայում են, որ ձյան ծանրությունից ծառերի ճյուղերը կոտրվել են, իսկ բերքն էլ ցրտահարվել:
Ականատես եղանք նաև կիվի ծառերից հավաքմանը : Կիվի բերքը հավաքող մեղրեցի կնոջ խոսքով.
_Չի հասել, բայց հավաքում են, որ չցրտահարվի: